Jump to content

Windows Error Reporting

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Windows-ի սխալների գրանցման ծառայություն (Windows Error Reporting - WER), ներկայիս Windows օպերացիոն համակարգի ծառայություն, որը նախատեսված է Microsoft-ին սխալների մասին հայտնելու համար։ Օգտագործումը սկսվել է Windows XP[1] և Windows Mobile 5 և 6 տարբերակներից։ Չի կարելի այն շփոթել Dr. Watson-ի հետ։

Եթե ծրագրում հայտնում է ինչ որ խնդիր, սխալների գրանցվամ ծառայությունը հավաքում է տարատեսակ տեղեկություններ համակարգի և ծրագրի մասին և հետո ինտերնետի միջոցով ուղարկում է Microsoft-ին։

WER աշխատում է ինչպես ծառայություն և այն հնարավոր է անջատել անդմինիստրատորի կողմից[2][3]։

Առաջին անգամ ծառայությունը իրականացվել է Windows XP օպերացիոն համակարգում։ WER-ի զեկույցների ցանկը կարելի է դիտել շնորհիվ msinfo32 հարմարանքի[4]։

Հաջորդ օպերացիոն համակարգի հետ միասին թողարկվեց նոր տարբերակը, որը հագեցված API-ով, որ թույլ էր տալիս ոչ միայն ուղարկել զեկույց այլև կառավարել դրանք[5]։WER-ի թարմացումների շնորհիվ այն կարող է ուղարկել զեկույցներ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։

Windows 7-ում, Ղեկավարման վահանակի «Սխալների զեկյուց» բաժինը տեղափոխվել է Windows-ի ապահովման կենտրոն բաժինը։

Գաղտնիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft-ը հայտարարում է, որ ուղարկված զեկույցները, որոնք գրեզանացում են մի քանի հարյուր կիլոբայթը, կարող է պարունակել անձնական տեղեկություն։ Ընկերությունը պնդում է, որ այն չի կարող օգտագործել այդպիսի տեղեկությունը անձի տեղորոշման համար[6][7]։

WER-ի հին տարբերակներում տեղեկությունները ուղարկվում են առանց կոդավորման։ Տեղեկության TLS կոդավորումը սկսվել է օգտագործվել Windows 8-ի տարբերակում[8]։

2013 թվական դեկտեմբերին մի անկախ լաբարատորիա հաստատեց, որ WER-ը Microsoft-ին տեղեկություն է ուղարկում համակարգին միացված յուրաքանչյուր նոր սարքի մասին[8]։

Համաձայն Սնոուդենի կողմից գրված փաստաթղթի, պարզ դարձավ, որ բոլոր տեղեկությունները, որոնք ուղարկվում են օգտատիրոջ կողմից, անալիզի են ենթարկվում հաքերային խմվի կողմից, խոցելիություն հայտնաբերելու համար։ Նոր zero-day հարձակումը ստեղծելու համար բավական էր միայն WER-ի կողմից ստացված տեղեկությունների շնորհիվ[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Error Reporting Policies and Advanced[Features Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
  2. «How to configure and to use error reporting in Windows XP» (անգլերեն). Microsoft — KB310414. 2012 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  3. Tim Fisher. «How To Disable Error Reporting in Windows 7» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  4. Алексей Федоров. «Модернизация приложений. Утилита MSInfo32». КомпьютерПресс 8'2010. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին. «Описание программной среды включает информацию о драйверах, сетевых соединениях, переменных среды, запущенных задачах, загруженных модулях, сервисах, программах, выполняемых при старте системы, и сообщениях подсистемы Windows Error Reporting (рис. 4).»
  5. WER APIs
  6. Microsoft Privacy Statement for Error Reporting Արխիվացված 2007-10-08 Wayback Machine
  7. Description of the end user privacy policy in application error reporting when you are using Office
  8. 1 2 «Are Your Windows Error Reports Leaking Data?». Websense Security Labs. 2013 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  9. «NSA Uses Windows Error Messages To Spy On People» (անգլերեն). The Huffington Post. 12/30/2013. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  10. Kelly Jackson Higgins (2013 թ․ դեկտեմբերի 31). «Windows Crash Reports Open To Hijacking. Attackers -- and the NSA -- can glean valuable intel from unencrypted transmissions» (անգլերեն). Dark Reading. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]