Jump to content

Terna

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Terna
պատկերանիշ Խմբագրել Wikidata
բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն, transmission system operator for electricity Խմբագրել Wikidata
Բնագավառէլեկտրաէներգիայի արդյունաբերություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1999 Խմբագրել Wikidata
Գլխավոր գործադիր տնօրենLuigi Ferraris, Stefano Antonio Donnarumma, Giuseppina Di Foggia Խմբագրել Wikidata
ԵրկիրԻտալիա Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունEuropean Network of Transmission System Operators for Electricity Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևsocietà per azioni Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՀռոմ, Հռոմ Խմբագրել Wikidata
ԲորսաՎարդագույն էջեր Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.terna.it Խմբագրել Wikidata
Number of vie­wers/­lis­te­ners1 380 706 Խմբագրել Wikidata

Teerna (հայերեն՝ Տեռնա ), հաղորդակցման համակարգի օպերատորային բաժնետիրական ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Իտալիայի Հռոմ քաղաքում։ Այն իր գործունեությունն իրականացրել է «Տեռնա Ռետե Իտալիա» ընկերության միջոցով, որը կառավարում է Իտալիայի հաղորդման ցանցը, և «Տեռնա Պլյուս» ընկերության միջոցով, որը պատասխանատու է Պերուում և ԱՄՆ-ում բիզնեսի նոր հնարավորությունների ու ոչ ավանդական գործունեության համար (2025)[1]։ Ունենալով 75,905 կիլոմետր (47,165 մղոն) երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր կամ Իտալիայի բարձր լարման էլեկտրահաղորդման ցանցի շուրջ 98%-ը՝ «Տեռնան» հանդիսացել է Եվրոպայում առաջատար անկախ ցանցային օպերատորը և աշխարհում էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վեցերորդ խոշորագույն օպերատորը՝ հիմնվելով իր էլեկտրական ցանցի չափսերի վրա[1][2]։ «Տեռնան» ցուցակվել է Իտալական բորսայում[3] և ներառվել է FTSE MIB ինդեքսի կազմում[4]։

1999 թվականի մայիսի 31-ին «Էնել» խմբի կազմում հիմնադրվել է «Տեռնան»՝ ի կատարումն Իտալիայի թիվ 79/99 օրենսդրական դեկրետի[5], որը, իտալական էլեկտրաէներգետիկական ոլորտի ապակարգավորման գործընթացի համատեքստում, սահմանել է ազգային հաղորդման ցանցի սեփականության և կառավարման տարանջատումը[6]։

2004 թվականի հունիսի 23-ին, նույն տարվա մայիսի 11-ին ընդունված Վարչապետի դեկրետի համաձայն, «Տեռնան» բաց բաժնետիրական բաժանորդագրության (IPO) միջոցով վաճառքի է հանվել Իտալական բորսայում[7]։

2005 թվականի նոյեմբերին «Տեռնան» GRTN ընկերությունից ձեռք է բերել բիզնես ստորաբաժանում՝ համաձայն 2004 թվականի մայիսի 11-ի Վարչապետի դեկրետի սահմանման։ «Կասսա Դեպոզիտի է Պրեստիտի» ընկերությունը դարձել է հարաբերական մեծամասնություն ունեցող բաժնետեր[8]։

2010 թվականին «Տեռնան» միացել է «Դեզերտեկ» նախագծին, որի նպատակն է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վերականգնվող էներգիայի արտադրությունն ու հաղորդումը՝ տեղական կարիքները հոգալու և մասամբ եվրոպական փոխկապակցված ցանցին հատկացնելու համար[9][10]։

2011 թվականին «Տեռնա» խումբը վերակազմավորել է իր կորպորատիվ կառուցվածքը՝ հիմնելով մայր ընկերություն, որը վերահսկում է իրեն ամբողջությամբ պատկանող երկու գործառնական դուստր ձեռնարկությունների՝ «Տեռնա Ռետե Իտալիա» և «Տեռնա Պլյուս», որոնցից յուրաքանչյուրն ունի իր գլխավոր տնօրենը և տնօրենների խորհուրդը[11]։

2013 թվականին «Տեռնան» նախաձեռնել է ռազմավարական նախագծեր, այդ թվում՝ «Կապրի-Տորրե Անունցիատա» ստորջրյա մալուխը, որը կապում է Կապրիե կղզին Մայրցամաքային Իտալիայի հետ[12][13]։ Նույն տարում «Տեռնան» և նրա ֆրանսիական գործընկեր RTE-ն սկսել են Իտալիա-Ֆրանսիա փոխկապակցման ընդլայնման աշխատանքները նոր «Պիեմոնտ-Սավոյա» գծի միջոցով[14][15], որը գործարկվել է 2023 թվականին[16]։

2015 թվականին «Տեռնան» ձեռք է բերել «ՖՍ Իտալիանե» խմբի բարձր լարման ցանցը[17] և սկսել է զարգացնել ազգային ու միջազգային փոխկապակցման նոր ենթակառուցվածքներ, ներառյալ SA.CO.I.3 (Իտալիա-Կորսիկա-Սարդինիա)[18][19] և կապերը Չեռնոգորիայի (բացվել է 2019 թվականին)[20][21] ու Ավստրիայի հետ (գործարկվել է 2023 թվականին)[22][23]։

Ազգային ենթակառուցվածքներում արդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի պահպանության ներդրումներին աջակցելու նպատակով՝ «Տեռնան» 2018 թվականի հուլիսին թողարկել է իր առաջին «Կանաչ պարտատոմսը»՝ 750 միլիոն եվրո արժողությամբ[24]՝ դառնալով այդպիսի քայլ արած առաջին իտալական կոմունալ ընկերությունը[25]։ Լրացուցիչ կանաչ հիբրիդային պարտատոմսեր են թողարկվել 2022 թվականին (1 միլիարդ եվրո)[26] և 2024 թվականին (850 միլիոն եվրո)[27]։

2022 թվականին «Տեռնան» մեկնարկել է Կամպանիայի և Սիցիլիայի միջև «Տիրենյան կապ» փոխկապակցման նախագիծը[28][29], որին 2023 թվականին հաջորդել է Մարկեի և Աբրուցոյի միջև «Ադրիատիկ կապ» նախագիծը[30][31]։ Այդ տարի «Տեռնան» նաև գործարկել է Էլբա կղզու և Պիոմբինոյի միջև ստորջրյա կապը[32]։ Միջազգային մակարդակով ընկերությունը մշակել է Իտալիայի և Ֆրանսիայի միջև մայրուղու երկայնքով անցկացված աշխարհի ամենաերկար հաստատուն հոսանքի մալուխը[33] և նախաձեռնել է Եվրոպայի ու Հյուսիսային Աֆրիկայի միջև առաջին ստորջրյա հաստատուն հոսանքի կապը, որը միացնում է Իտալիան և Թունիսը[34][35]։

2023 թվականի ապրիլին Ջուզեպպինա Դի Ֆոջան նշանակվել է գլխավոր տնօրեն և կառավարիչ՝ դառնալով առաջին կինը, ով ղեկավարել է իտալական խոշոր բորսայական ընկերություն[36][37]։ Նույն տարում «Տեռնան» մեկնարկել է իր «2023-2032 թվականների զարգացման պլանը»[38], որը ներառում է ավելի քան 30 ենթակառուցվածքային նախագծեր[39], այդ թվում՝ «Հիպերցանց» նախագիծը, որն օգտագործում է բարձր լարման հաստատուն հոսանքի (HVDC) տեխնոլոգիաներ՝ փոխանակման հզորությունը կրկնապատկելու և Իտալիայի էներգետիկ անցման ու անվտանգության նպատակներին հասնելու համար[40]։ Պլանը թարմացվել է 2025 թվականին[41][42]։

2024 թվականի նոյեմբերի 6-ին «Տեռնան» պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր է ստորագրել «Աչեա» ընկերության կողմից վերահսկվող «Արետի» ընկերության հետ՝ Հռոմի մետրոպոլիտենային տարածքի բարձր լարման էլեկտրական ցանցի մի մասի ձեռքբերման վերաբերյալ, ինչը քայլ է հանդիսացել ազգային հաղորդման ցանցի կառավարման օպտիմալացման և միավորման գործընթացում[43]։

2025 թվականի մարտին «Տեռնա Էներջի Սոլյուշնս» ընկերությունը, որը կառավարում է Խմբի չկարգավորվող գործունեությունը, վերակազմավորվել է՝ ինտեգրելով նախկինում այլ դուստր ձեռնարկությունների կողմից կառավարվող փորձը։ Մասնավորապես, հիմնադրվել է «Ալտենիա» ընկերությունը՝ միավորելով համակարգային ինտեգրատորի բոլոր գործառույթները, որոնք նախկինում առանձին կառավարվում էին LT-ի, «Տեռնա Էներջի Սոլյուշնսի» և «Ավենիայի» կողմից[44]։

Նույն՝ 2025 թվականին, «Տեռնա հիմնադրամը», որը հիմնադրվել էր 2024 թվականի հուլիսին, պաշտոնապես ներկայացվել է հանրությանը՝ էներգետիկայի աշխարհում ավելի մեծ ներառականություն և լայն հասանելիություն խթանելու նպատակով։ Այն իրականացնում է նախագծեր և նախաձեռնություններ՝ կենտրոնացած միջամտության երեք հիմնական ուղղությունների վրա՝ էներգետիկ մշակույթի տարածում, գրագիտության բարձրացում (այդ թվում՝ կրթական նախաձեռնությունների միջոցով, որոնցում ներգրավված են երիտասարդ սերունդները), էներգետիկ աղքատության դեմ պայքար, և ծրագրեր, որոնք նպաստում են աշխատաշուկա մուտք գործելուն ու էներգետիկ ոլորտում մասնագիտական նոր հնարավորությունների ստեղծմանը[45][46]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի հաղորդման ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հաղորդման համակարգի օպերատոր՝ «Terna»-ն պատասխանատվություն է ստանձնել Իտալիայի բարձր և գերբարձր լարման ցանցով էլեկտրաէներգիայի հաղորդման, կառավարման և դիսպետչերական ձևակերպման համար[47]: Ընկերությունն ապահովել է էներգիայի պահանջարկի և առաջարկի միջև մշտական հավասարակշռությունը՝ միևնույն ժամանակ խթանելով երկրի էներգետիկ ու թվային անցումը՝ էլեկտրաէներգետիկ համակարգի աստիճանական ապաածխածնացման և վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդլայնված ինտեգրման միջոցով[48][49]:

«Terna»-ն պլանավորել, նախագծել և կառուցել է միջհամակարգային կապերի ենթակառուցվածքներ Իտալիայում և արտերկրում՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով[50]: Այն նաև պահպանել է գոյություն ունեցող ենթակառուցվածքները և քայլեր է ձեռնարկել կենսաբազմազանության ու լանդշաֆտների վրա դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ[51]:Գործելով որպես բնական մենաշնորհ՝ «Terna»-ն կարգավորվել է Իտալիայի էներգետիկայի, ցանցերի և շրջակա միջավայրի կարգավորման մարմնի (ARERA) կողմից[48]:

Էներգետիկ շուկայի գործունեությունը Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Terna»-ն ներգրավվել է նաև չկարգավորվող գործունեության մեջ, որն աջակցում է էներգետիկ անցմանը, դա հիմնականում իրականացվել է «Terna Energy Solutions»-ի և դրա դուստր ձեռնարկությունների միջոցով[52]:

Ընկերությունը ծառայություններ է մատուցել էներգետիկայի և կապի շուկայի կազմակերպություններին՝ առաջարկելով լուծումներ ֆոտովոլտային համակարգերի[53],էներգախնայողության[54],խելացի ցանցերի[55], տեղակայման և հոսթինգի, օպտիկամանրաթելային կապի, ինչպես նաև տրանսֆորմատորների ու ստորգետնյա մալուխների արտադրության ոլորտներում[56]։

Գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղեկատվական վահանակ Տեռնաբարձրավոլտ գծի վրա

«Տեռնա»-ի ակտիվները ներառել են[1]՝

  • 75,905 կմ երկարությամբ գծեր
  • 926 տրանսֆորմատորային և փոխարկիչ կայաններ
  • 1 Ազգային կառավարման կենտրոն (NCC)
  • 4 Կառավարման կենտրոններ
  • Այլ երկրների հետ միջհամակարգային կապերի 30 գծեր (CTI)
  • Սարդինիա կղզու հետ կապող SA.PE.I. գիծը, որն աշխարհում ամենաերկար ստորջրյա մալուխներից մեկն է (435 կմ)՝ 1000 ՄՎտ թողունակությամբ[57][58]:

Սեփական ակտիվների պահպանման նպատակով «Տեռնա»-ն ստեղծել է կառույց, որն ունակ է պաշտպանել ընկերության ֆիզիկական և տեխնոլոգիական ենթակառուցվածքները՝ այդ թվում նաև կորպորատիվ խարդախության դեպքերի կանխարգելման ու կառավարման միջոցով: Այս շրջանակներում, նշված ենթակառուցվածքների ու ներդրումների առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար, ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Ներքին գործերի նախարարության, Կարաբիներների (ռազմականացված ոստիկանություն) և Ֆինանսական գվարդիայի հետ, որոնք իրենց տեսակի մեջ առաջինն են եղել:

Խմբի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տեռնա» խմբի մեջ ներառվել են[1]՝

Իտալական ուղղակի վերահսկողության ընկերություններ

  • Terna Rete Italia S.p.A. (100% բաժնեմաս)
  • Rete S.r.l. (100% բաժնեմաս)
  • Rete2 S.r.l. (100% բաժնեմաս)
  • Terna Plus S.r.l. (100% բաժնեմաս)
  • Terna Energy Solutions S.r.l. (100% բաժնեմաս)
  • Terna Forward S.r.l. (100% բաժնեմաս)
  • Terna Interconnector S.r.l. (65% բաժնեմաս)
  • ESPERIA-CC S.r.l. (1% բաժնեմաս)

Արտասահմանյան ուղղակի վերահսկողության ընկերություններ

  • Terna Crna Gora d.o.o. (100% բաժնեմաս)

Բաժնային մասնակցության մեթոդով գնահատվող և «Terna S.p.A.»-ի մասնակցությամբ ընկերություններ

  • CESI S.p.A. (42.7% բաժնեմաս)
  • CORESO S.A. (15.8% բաժնեմաս)
  • CGES (22.1% բաժնեմաս)
  • Equigy B.V (20% բաժնեմաս)
  • ELMED ÉTUDES Sarl (50% համատեղ վերահսկողություն)
  • SEleNe CC S.A. (33.3% համատեղ վերահսկողություն)
  • Hypermeteo S.r.l. (15.4% համատեղ վերահսկողություն)
  • Wesii S.r.l. (33% համատեղ վերահսկողություն)

«Terna Energy Solutions S.r.l.»-ի միջոցով վերահսկվող ընկերություններ

  • Tamini Trasformatori S.r.l. (100% բաժնեմաս)
  • Brugg Kabel Services AG (92.6% բաժնեմաս)
  • Avvenia The Energy Innovator S.r.l. (100% բաժնեմաս)
  • Altenia[59](89% բաժնեմաս)

«Terna Plus S.r.l.»-ի միջոցով վերահսկվող ընկերություններ

  • Terna Peru S.A.C. (99.9% բաժնեմաս)
  • Terna 4 Chacas S.A.C. (99.9% բաժնեմաս)
  • Terna USA LLC. (100% բաժնեմաս)

Terna Linee Alta Tensione S.r.l.

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլի 1-ին «Terna»-ն «Enel Distribuzione S.p.A.»-ից ձեռք է բերել «Enel High Voltage Lines S.r.l.»-ի բաժնետոմսերի 100%-ը։ Ընկերությանն է պատկանել 18,583 կիլոմետր երկարությամբ բարձր լարման էլեկտրական ցանց, որը գնվել է 1,152 միլիոն եվրոյով: Այս ձեռքբերման արդյունքում «Terna»-ի սեփականության մասնաբաժինը ազգային ցանցում հասել է 98.5%-ի[60]: 2009 թվականից ի վեր «Տեռնա»-ն կառավարել է այս ակտիվները՝ կիրառելով նույն մոտեցումը, որը նախկինում որդեգրել էր «Enel»-ը՝ ցանցի կառավարումը պատվիրակելով (աութսորսինգ) երրորդ կողմի ընկերություններին՝ ազգային մրցույթների միջոցով: Այդ ընկերությունների թվում են եղել «Consorzio Arcobaleno»-ն, «Consorzio Golden Lucano»-ն և «Siel»-ը։

Ֆինանսական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԵկամուտ

(միլիոն եվրո)

EBITDA

(միլիոն եվրո)

Զուտ շահույթ

(միլիոն եվրո)

Շահաբաժին

(եվրո ցենտ)

2025[1]4,033.02,750.81,111.53.62
2024[61]3,680.22,566.41,061.939.62
2023[62]3,186.72,168.6885.433.96
2022[63]2,964.52,059.2857.031.44
2021[64]2,604.81,854.8789.429.11
2020[65]2,514.01,830.0786.026.95
2019[66]2,295.11,741.2757.325.00
2018[67]2,197.01,650.6706.623.00
2017[68]2,162.81,603.9688.322.00
2016[69]2,103.21,544.7633.120.00
2015[70]2,082.11,539.2595.320.00
2014[71]1,996.41,491.5544.520.00
2013[72]1,896.41,488.1513.620.00
2012[72]1,805.91,390.0463.620.00
2011[73]1,554.01,122.0454.021.00
2010[73]1,589.21,174.9612.021.00
2009[74]1,390.21,003.2771.019.00
2008[75]1,196.0850.7335.315.80
2007[75]1,348.2977.8434.215.10

Ղեկավարություն 1999 թվականից ի վեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանչեսկո Տատո (1999–2002)[76]
  • Ֆուլվիո Կոնտի (2002–2005)[77]
  • Լուիջի Ռոտ (2005–2014)[78]
  • Կատիա Բաստիոլի (2014–2020)[79]
  • Վալենտինա Բոզետտի (2020–2023)[80]
  • Իգոր Դի Բիազիո (2023–2026)[81]
  • Ստեֆանո Կուցիլլա (2026 թվականից)[82]

Գլխավոր գործադիր տնօրեններ (CEO)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սերջիո Մոբիլի (1999–2005)[77]
  • Ֆլավիո Կատանեո (2005–2014)[83]
  • Մատեո Դել Ֆանտե (2014–2017)[84]
  • Լուիջի Ֆերարիս (2017–2020)[85]
  • Ստեֆանո Անտոնիո Դոնարումա (2020–2023)[86]
  • Ջուզեպինա Դի Ֆոջա (2023–2026)[81]
  • Պասկուալինո Մոնտի (2026 թվականից)[82]

Տնօրենների խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդի անդամներ, ովքեր նշանակվել են 2026 թվականի մայիսի 12-ին՝ 2026–2028 թվականների պաշտոնավարման ժամկետի համար[87]՝

  • Ստեֆանո Կուցիլլա – Նախագահ
  • Պասկուալինո Մոնտի – Գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր տնօրեն
  • Լեոպոլդո Մարիա Ատոլիկո, Ժան-Միշել Օբերտեն, Ելենա Բիֆի, Պաոլո Դամիլանո, Անտոնելլա Ֆաջի, Ջան Լուկա Գրեգորի, Աննա Լորուսո, Ցինցզին Շեն, Աննա Կիարա Սվելտո, Սիլվիա Տոսինի, Էլիզաբետա Տրոմելինի

«Տերնա»-ն Իտալիայի ֆոնդային բորսայում ցուցակվել է 2004 թվականից: Հիմնական բաժնետերերն են[1]՝

  • «ՑԴՊ Ռետի» (CDP Reti) – 29.9%
  • Մանրածախ ներդրողներ (Retail) – 13.3%
  • Ինստիտուցիոնալ ներդրողներ – 56.6%
  • Սեփական բաժնետոմսեր – 0.2%

Հանրային արժանիքների համար առաջին աստիճանի գերազանցության հավաստագիր և ոսկե-բրոնզե մեդալ[88]։

2009 թվականի ապրիլի 6-ին Աբրուցոյում տեղի ունեցած երկրաշարժին մասնակցելու համար՝ արտակարգ իրավիճակը հաղթահարելու նպատակով մարդկային և գործիքային ռեսուրսների ներգրավմամբ ներդրված արտակարգ ավանդի համար։
- Նախարարների խորհրդի նախագահի դեկրետ (11 հոկտեմբերի, 2010)
  • 2010 և 2013 թվականներ. «Տերնա»-ն Էդիսոնի էլեկտրականության ինստիտուտի (Edison Electric Institute) կողմից ստացել է «Միջազգային կոմունալ ծառայությունների մրցանակ»՝ որպես նախորդ երեք տարիների ընթացքում բաժնետերերի ընդհանուր եկամտաբերությամբ լավագույն արդյունքներ ցուցաբերած եվրոպական կոմունալ ձեռնարկություն[89]:
  • 2019 թվական. «Տերնա»-ն երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է առաջին տեղը «Դոու Ջոնսի կայունության ինդեքսի» (Dow Jones Sustainability Index) էլեկտրական կոմունալ ծառայությունների ոլորտում[90][91]:
  • 2023 թվական. «Տերնա»-ն արժանացել է «Standard Ethics» կազմակերպության «Լավագույն ESG վարկանիշ» մրցանակին՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված իր հանձնառության համար[92]:
  • 2023 թվականի հունիս. Էդիսոնի էլեկտրականության ինստիտուտը «Տերնա»-ին շնորհել է «Միջազգային Էդիսոն մրցանակ»՝ Իտալիա-Ֆրանսիա էլեկտրական միջհամակարգային կապի նորարարական նախագծի համար, որն ամբողջությամբ անտեսանելի է և չունի շրջակա միջավայրի վրա ազդեցություն[93][94]:
  • 2025 թվական. «Տերնա»-ն ստացել է «Լավագույն գործատուներ Իտալիա 2025» հավաստագիրը, որը շնորհվել է «Top Employers Institute» մարդկային ռեսուրսների միջազգային սերտիֆիկացման մարմնի կողմից[95][96]:
  • 2025 թվականին Terna-ն ստացել է «Լավագույն գործատուներ Իտալիա 2025» հավաստագիրը, որը շնորհվել է «Լավագույն գործատուներ ինստիտուտի» կողմից և համաշխարհային մարդկային ռեսուրսների հավաստագրման մարմին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 «Annual Report 2025» (PDF). Վերցված է 2026 թ․ հունիսի 18-ին.
  2. «Così Terna controlla, migliora e gestisce la rete elettrica in tutto il mondo» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  3. Terna - Borsa Italiana
  4. TEXT-S&P affirms Terna SpA ratings - Reuters
  5. Oecd - Economic survey of Italy 2007: Enhancing competition and productivity in services
  6. «Italian Legislative Decree No. 79/99» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  7. «Terna IPO on Borsa Italiana» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  8. «CDP becomes majority shareholder of Terna» (PDF) (իտալերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  9. «Italian Grid Owner Terna Joins Desertec Industrial Initiative». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  10. «Anche Terna entra in Desertec, il mega progetto per il sole sahariano» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  11. «The history of FTSE MIB and the foundation of Terna S.p.A.» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  12. «Al via lavori elettrodotto marino Terna per Capri» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Insula Project: work on the "Capri-Torre Annunziata" electrical connection is underway». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  14. «Terna awarded for the new Italy-France interconnection project». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  15. «Terna-Rte, al via la linea elettrica Italia-Francia sotterranea» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Attiva nuova interconnessione elettrica Francia-Italia» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Terna, la società di Cassa depositi e prestiti compra rete elettrica di Ferrovie dello Stato per 757 milioni» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Terna: appalto da 350 milioni per il collegamento Hvdc tra Sardegna, Corsica e Toscana» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Authorisation of submarine power line connecting Sardinia, Corsica and Tuscany». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  20. «Terna, al collaudo il cavo sottomarino con il Montenegro» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Terna launches Italy-Montenegro undersea power interconnection» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Italy-Austria interconnector enters into operation». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  23. «Italy-Austria interconnector enters into operation». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  24. «Terna: maxi richieste per il green bond da 750 milioni» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Terna lancia con successo il suo primo green bond per investitori istituzionali» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Terna: green bond ibrido da 1 miliardo, richieste per 4 mld» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Terna issues €850M Green Bond». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  28. «Tyrrhenian Link interconnection secures final financing». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  29. «Una grande opera che finalmente si fa» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «Terna, dall'interconnessione con la Grecia all'Adriatic Link: così il gruppo ridisegna (e rafforza) la rete elettrica» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Terna, in esercizio elettrodotto tra isola d'Elba e Piombino» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «Terna, accordo con Interconnector Italia per cavo con Francia» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Che cos'è Elmed, il collegamento elettrico sottomarino tra Italia e Tunisia» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «€307 million set aside for Italy-Tunisia subsea interconnection». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  35. «Giuseppina Di Foggia appointed first female CEO of Terna» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Di Foggia makes history with Terna appointment». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  37. «Terna approva il Piano di Sviluppo 2023 della rete di trasmissione nazionale» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Terna's €21B investment plan for Italy's electricity system». Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  39. «Piano di Sviluppo della Rete elettrica di Trasmissione Nazionale e VAS» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «National Transmission Grid Development Plan 2025» (Italian). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Investments of 23 billion over 10 years: Terna presents Development Plan 2025-2034» (Italian). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Acea, for the sale of the High Voltage grid: €224 million from Terna and €23 million from Arera» (Italian). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «New corporate structure of Terna Energy Solutions» (Italian). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «The Terna Foundation is born, aiming at social inclusion. It will act against absolute, educational, and energy poverty» (Italian). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Terna Foundation is born, a new commitment for more inclusive energy» (Italian). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Terna-Treccani» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  47. 1 2 «Come funziona il sistema elettrico nazionale in Italia» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  48. «Ecco come Terna è al lavoro per una rete elettrica sempre più sostenibile» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  49. «Dalle interconnessioni con l'estero agli investimenti sulla digitalizzazione: il piano di sviluppo 2023 di Terna» (իտալերեն). 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  50. «Terna nel club delle imprese più virtuose per il clima e la natura» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  51. «Terna prosegue la crescita degli investimenti a beneficio della transizione energetica» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  52. «Terna Energy Solutions acquista il 75% di LT» (իտալերեն). 2021 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  53. «Terna sbarca nel mercato dell'efficienza energetica» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  54. «ENEA al fianco di Terna per innovare le reti elettriche: al via due progetti smart grid» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  55. «Terna: da attività non regolate contributo a EBITDA pari a 450 milioni nel piano» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  56. «Terna stende il maxi cavo elettrico Più energia tra Lazio e Sardegna» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «Da Capri alla Sicilia: così Terna ha cambiato il volto (elettrico) delle isole» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. Established in March 2025, it brought together all system integrator activities that had previously been managed separately by LT, Terna Energy Solutions, and Avvenia.
  59. «Terna conquista la rete dell'Enel per 1,15 miliardi» (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. «Annual Report 2024» (PDF). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 15-ին.
  61. «Annual Report 2023 - Integrated Report» (PDF). Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
  62. «Terna Annual Report 2022» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  63. «Terna Annual Report 2021» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  64. «Terna Annual Report 2020» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  65. «Terna Annual Report 2019» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  66. «Terna Annual Report 2018» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  67. «Terna Annual Report 2017» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  68. «Terna Annual Report 2016» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  69. «Terna Annual Report 2015» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  70. «Terna Annual Report 2014» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  71. 1 2 «Terna Annual Report 2013» (PDF). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.
  72. 1 2 «Relazione finanziaria annuale 2011» (PDF) (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  73. «Relazione finanziaria annuale 2009» (PDF) (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  74. 1 2 «Relazione finanziaria annuale 2008» (PDF) (Italian). Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. «Terna Bilancio 2001» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  76. 1 2 «Terna Relazione 2004» (PDF) (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  77. «Biografia di Luigi Roth» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  78. «Catia Bastioli Top managers» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  79. «Valentina Bosetti Top managers» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  80. 1 2 «Terna, Giuseppina Di Foggia nuova ad, Igor Di Biasio presidente» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  81. 1 2 «Terna, nuovo CdA nomina Pasqualino Monti AD e direttore generale» (իտալերեն). Վերցված է 2026 թ․ հունիսի 18-ին.
  82. «Chi è Flavio Cattaneo, il manager nominato ad di Enel» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  83. «Matteo Del Fante confermato ad di Poste» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  84. «Luigi Ferraris, il manager con la passione per il mare passato da Enel a Terna (e ora a Fs)» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  85. «Fs, chi è il nuovo ad Stefano Donnarumma: dall'energia alle ferrovie» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  86. «Terna: Board of Directors». Վերցված է 2026 թ․ հունիսի 18-ին.
  87. «GAZZETTA UFFICIALE DELLA REPUBBLICA ITALIANA, Anno 151° - Numero 277, Roma - 26 novembre 2010» (Italian). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  88. «Terna migliore utility europea per rendimento del titolo» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  89. «Terna confermata nell'indice Dow Jones Sustainability» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  90. «Terna ancora numero uno al mondo per la sostenibilità» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  91. «Terna si aggiudica il "Best ESG Rating Award 2023"» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  92. «Terna premiata per la nuova interconnessione Italia-Francia» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  93. «Terna S.p.A. Wins EEI's International Edison Award» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  94. «Top Employers 2025: which are the best companies to work for in Italy? The complete list» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.
  95. «Top Employers Italy 2025: 151 outstanding companies awarded» (իտալերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Terna» հոդվածին։