Jump to content

Serving

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Serving»
Serving
սինգլ Միրիանա Կոնտեի երգը
Թողարկված2025թ․ հունվարի 8
Ժանրփոփ[1]
Լեզուանգլերեն
Տևողություն2:59
Հեղինակ
  • Բենժամին Շմիդ
  • Միրիանա Կոնտե
  • Muxu
  • Սարա Էվելին Ֆուլերտոն
ԿոմպոզիտորMuxu?
ՊրոդյուսերԲենժամին Շմիդ
Ժամանակագրություն
Venom «Serving»

«Serving» (անգլերեն՝ «Մատուցում եմ»), իսկզբանե՝ «Kant » (մալթերեն՝ «Երգում եմ» ) և «Serving Kant », մալթացի երգչուհի Միրիանա Կոնտեի երգ։ Երգի հեղինակներն են Կոնտեն, Բենջամին «ԲՆՋԻ» Շմիդը, Սառա Էվելին Ֆուլերտոնը (Սառա Լեյք) և Մեթյու Մերսեկան (Muxu), իսկ պրոդյուսերական աշխատանքը կատարել է Շմիդը։ Այն թողարկվել է 2025 թվականի հունվարի 8-ին և ներկայացվել է Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում։

«Serving» երգի հեղինակներն ու կոմպոզիտորներն են Միրիանա Կոնտեն, Մեթյու «Muxu» Մերսիեկան, Սառա Էվելին Ֆուլերտոնը և Բենջամին «Բնջի» Շմիդը։ Վերջինս նաև եղել է երգի պրոդյուսերը։ Նախերգանքում հաճախ է օգտագործվում արաբական ռիֆը։[2]

Երգի բնօրինակ վերնագիրը՝ «Kant », որը մալթերենում նշանակում է «երգել», կրկնվում է կրկներգում՝ բառախաղի միջոցով, որը հիշեցնում է «serving cunt» արտահայտությունը: Այն օգտագործվում է քվիր և դրեգ մշակույթներում՝ համարձակ և ինքնավստահ մարդ նկարագրելու համար:[3] BBC Radio 2-ի հաղորդավար Սքոթ Միլսն ասել է, որ BBC Radio-ն «անկասկած չի կարող նվագարկել» երգը։[4] TVM-ին տված հարցազրույցում Կոնտեն ասել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը ընդունել է երգը այնպես, ինչպես կա, և որ դրա բառերը չեն փոխվի, բայց որ երգը կվերանայվի[5]։

2025 թվականի մարտի 4-ին մալթական PBS հեռարձակողը հայտարարեց, որ ԵՀՄ֊ն արգելել է kant բառը բեմում օգտագործել, և պահանջել է փոփոխություններ կատարել երգի բառերում, այն բանից հետո, երբ բրիտանական BBC հեռարձակողը, համաձայն լուրերին, բողոք է ներկայացրել՝ Ofcom-ի կանոնակարգերի համաձայն։[6][7][8] Մարտի 13-ին երգի վերնագիրը «Kant»֊ից փոխվեց «Serving»-ի։[9] Երգի նոր տարբերակում kant բառը փոխարինվել է «ահհ» ձայնով։[10][11]

Եվրատեսիլ երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Malta Eurovision Song Contest 2025

[խմբագրել | խմբագրել կոդը]

Malta Eurovision Song Contest 2025-ը ազգային եզրափակիչ մրցույթ էր, որը մշակվել էր PBS-ի կողմից՝ Եվրատեսիլ 2025 երգի մրցույթին իր մասնակցին ընտրելու համար։ Մրցույթը բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից և եզրափակչից, որոնք տեղի ունեցան 2025 թվականի փետրվարի 4-ից 8-ը Տա'Քալիում, Մալթայի տոնավաճառների և կոնվենցիաների կենտրոնում։[12] Մրցույթում ներկայացված էր քսանչորս երգ։ Երկու կիսաեզրափակիչ՝ ամեն մեկը տասներկու երգով, տեղի ունեցան 2025 թվականի փետրվարի 4-ին և 6-ին։ Յուրաքանչյուր կիսաեզրափակչից լավագույն ութ մասնակիցները որակավորվեցին՝ մասնակցելու 2025 թվականի փետրվարի 8-ի եզրափակչին։[13][14] Ինը ժյուրի և, հեռուստաքվեարկության միջոցով, հանրությունը շոուների ընթացքում գնահատել է երգերը։ Երկուսն էլ հավասար (50%) բաժին են ունեցել վերջնական արդյունքում։ Ոչ֊ոքի ունենալու դեպքում հաղթում էր հանրության կողմից ամենաբարձր գնահատականը ստացած մասնակիցը։[14][15]

Կոնտեն որպես մասնակից հայտարարվեց 2024 թվականի դեկտեմբերի 12-ին։[16] Նրա երգը երկրորդ կիսաեզրափակչում զբաղեցրեց չորրորդ տեղը[17][18]: Եզրափակչում Կոնտեն առաջին տեղը գրավեց և հաղթեց մրցույթը՝ հավաքելով 182 միավոր։ Նա զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ժյուրիի քվեարկության, և առաջին տեղը՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում[19][20]։

Եվրատեսիլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2025 երգի մրցույթը տեղի ունեցավ Շվեյցարիայի Բազել քաղաքի Սանկտ Յակոբսհալլեում և բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի ունեցան համապատասխանաբար մայիսի 13-ին և 15-ին, և եզրափակիչից՝ 2025 թվականի մայիսի 17-ին։[21] 2025 թվականի հունվարի 28-ին կայացած վիճակահանության ժամանակ Մալթան ընտրվեց երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի երկրորդ կեսին[22]։

Մալթան եզրափակիչ փուլում զբաղեցրեց 17-րդ տեղը՝ հավաքելով 91 միավոր, որից 83-ը՝ ժյուրիի, և 8-ը՝ հանդիսատեսի կողմից։[23]

Թվային ներբեռնում և հեռարձակում – «Kant »[24]

  1. «Kant » – 2:59

Թվային ներբեռնում և հոսքային հեռարձակում – «Serving»[25]

  1. «Serving» (Եվրատեսիլյան պաշտոնական տարբերակ) – 2:59
  2. «Serving Kant» – 2:59
  3. «Serving» (գործիքային տարբերակ) – 2:59

Թվային ներբեռնում և հեռարձակում – «Serving Kant»[26]

  1. «Serving Kant » – 2:59

Հիթ֊շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթներում «Kant»-ի ցուցանիշներ
Հիթ֊շքերթ (2025) Առավելագույն դիրք
Հունաստան, միջազգային (IFPI)[27] 86
Մալթա, ռադիո (Radiomonitor)[28] 1
Մալթա, ռադիո տեղական (BMAT PRS)[29] 1
Հիթ-շքերթներում «Serving»-ի ցուցանիշներ
Հիթ֊շքերթ (2025) Առավելագույն դիրք
Հունաստան, միջազգային (IFPI)[27] 56
Լիտվա (AGATA)[30] 47
Մալթա, ռադիո (Radiomonitor)[31] 2
Շվեդիա (Sverigetopplistan)[32] 90
Շվեյցարիա 75
Մեծ Բրիտանիա, ներբեռնում 38
Մեծ Բրիտանիա, սինգլների վաճառք (OCC)[33] 39

Թողարկումների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Serving»-ի թողարկման պատմություն և ձևաչափեր
Երկիր Ամսաթիվ Տարբերակ(ներ) Ձևաչափ(ներ) Պիտակ Ref.
Տարբեր 2025 թ․ հունվարի 8 Բնօրինակ [Ն 1] Manifester Music
2025 թ․ապրիլի 23
  • Սկզբնական[Ն 2]
  • գործիքային
  • "Serving Kant"
Sony Music Շվեդիա
  1. Malta Eurovision Song Contest 2025֊ի համար «Kant»֊ի պաշտոնական թողարկում։ «Serving»֊ի թողարկման հետ մեկտեղ վերաթողարկվել է՝ որպես «Serving Kant»։
  2. "Serving"֊ի պաշտոնական տարբերակ՝ "Eurovision Official Version" ենթագրով։
  1. Magri, Giulia (2025 թ․ փետրվարի 10). «What Miriana really means to 'serve kant'». Times of Malta. Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
  2. Falk, Simon; Vautrey, Jonathan; Adams, William Lee (2025 թ․ մայիսի 6). «Malta's Miriana Conte is SERVING an Arabian riff...and we just KANT get enough». wiwibloggs. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
  3. Leaver, Joel (2025 թ․ փետրվարի 9). «Eurovision fans shocked by Malta's 'explicit' 2025 entry but it's not all as it seems». The Mirror (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
  4. Cummings, James (2025 թ․ փետրվարի 10). «BBC radio 'definitely can't play' Malta's Eurovision entry, DJ Scott Mills says». Times of Malta. Վերցված է 2025 թ․ փետրվարի 11-ին.
  5. Borg, Emma (2025 թ․ փետրվարի 11). «Miriana Conte says EBU approved Kant, but broadcaster gives no clear answer». Times of Malta. Վերցված է 2025 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Maltese Eurovision Ambassador Miriana Conte disappointed by EBU censorship of 'Kant'». TVMnews.mt (բրիտանական անգլերեն). 2025 թ․ մարտի 4. Վերցված է 2025 թ․ մարտի 4-ին.
  7. Galea, Owen (2025 թ․ մարտի 6). «PBS to appeal EBU decision – discrimination against the Maltese and their language». TVMnews.mt (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 7-ին.
  8. Malta, Times of (2025 թ․ մարտի 7). «PBS exploring legal action in response to 'kant' ban». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 7-ին.
  9. «Eurovision: SERVING – il-kanzunetta ta' Malta ġiet approvata mill-EBU» [Eurovision: SERVING – Malta's song has been approved by the EBU]. TVM News (մալթայերեն). 2025 թ․ մարտի 13. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  10. Levine, Nick (2025 թ․ մարտի 14). «Eurovision 2025: Malta's Miriana Conte unveils new version of entry song: Serving». Official Charts Company. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  11. Magri, Giulia (2025 թ․ մարտի 14). «Watch: Malta will be 'Serving aahh' at the Eurovision Song Contest». Times of Malta. Վերցված է 2025 թ․ մարտի 14-ին.
  12. «Malta: Eight qualify from MESC 2025 Semi-final 1». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 4. Վերցված է 2025 թ․ փետրվարի 5-ին.
  13. Granger, Anthony (2024 թ․ դեկտեմբերի 11). «🇲🇹 Malta: Malta Eurovision Song Contest 2025 Participants Reveal Show Announced». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. 1 2 «The Malta Eurovision Song Contest 2025» (PDF). eurovision.pbs.mt. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-11-26-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. «50% jury and 50% televoting to determine the results in Malta». ESCBubble (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 4. Վերցված է 2025 թ․ փետրվարի 7-ին.
  16. Granger, Anthony (2024 թ․ դեկտեմբերի 11). «🇲🇹 Malta: Malta Eurovision Song Contest 2025 Participants Reveal Show Announced». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  17. Grace, Emily (2025 թ․ փետրվարի 4). «Malta: Malta Eurovision Song Contest 2025 - Semi-Final One Qualifiers». Eurovoix. Վերցված է 2025 թ․ փետրվարի 4-ին.
  18. «Meet all the finalists of the Malta Eurovision Song Contest 2025». ESCBubble (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 6. Վերցված է 2025 թ․ փետրվարի 7-ին.
  19. «Miriana Conte will represent Malta at the Eurovision Song Contest 2025». eurovision.tv (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 9. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
  20. «Miriana wins the Malta Eurovision Song Contest, will represent Malta in Basel». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 9. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
  21. «Basel will host Eurovision Song Contest 2025». Eurovision.tv. European Broadcasting Union. 2024 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
  22. «Eurovision 2025: Semi-Final Draw Results» (Press release). European Broadcasting Union. 2025 թ․ հունվարի 28. Վերցված է 2025 թ․ հունվարի 29-ին.
  23. Bonanno, Matthew (2025 թ․ մայիսի 17). «Watch: Austria pips Israel to win Eurovision; Malta places 17th». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 18-ին.
  24. 1 2 «Kant - Single by Miriana Conte». Apple Music (US) (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2025-02-10-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
  25. 1 2 «Serving - Single by Miriana Conte». Apple Music (US) (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ ապրիլի 23. Վերցված է 2025 թ․ ապրիլի 23-ին.
  26. «Serving Kant - Single by Miriana Conte». Apple Music (US) (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ ապրիլի 25. Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.
  27. 1 2 «Official IFPI Charts − Digital Singles Chart (International) − Εβδομάδα: 21/2025» (հունարեն). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 28-ին.
  28. «Malta – Radio Airplay Chart | Settimana 12.2025 – dal 14/03/2025 al 20/03/2025» [Malta – Radio Airplay Chart | Week 12.2025 – 14/03/2025 to 20/03/2025] (իտալերեն). Radiomonitor. 2025 թ․ մարտի 21. Վերցված է 2025 թ․ ապրիլի 27-ին.
  29. «PRS Malta on Facebook: The PRS for music Malta BMAT Top 10 Airplay Chart 21 February 2025» (անգլերեն). PRS Malta. 2025 թ․ փետրվարի 21. Վերցված է 2025 թ․ փետրվարի 21-ին via Facebook.
  30. «2025 21-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2025 թ․ մայիսի 23. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
  31. «Malta – Radio Airplay Chart | Settimana 12.2025 – dal 09/05/2025 al 15/05/2025» [Malta – Radio Airplay Chart | Week 20.2025 – 09/03/2025 to 15/03/2025] (իտալերեն). Radiomonitor. 2025 թ․ մարտի 21. Վերցված է 2025 թ․ մայիսի 27-ին.
  32. «Veckolista Singlar, vecka 21, 2025». Sverigetopplistan. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
  33. «Official Singles Sales Chart Top 100». Official Charts Company. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.