Jump to content

Box Office Mojo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Box Office Mojo
պատկերանիշ
boxofficemojo.com​(անգլ.)
Տեսակֆիլմերի տվյալների բազա և բիզնես ձեռնարկություն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերԱմազոն
Մայրական ընկերությունInternet Movie Database[1]
Բացված1999
 Box Office Mojo Վիքիպահեստում

Box Office Mojo, 1999 թվականին ստեղծված կայք է, որը սիստեմատիկ հետևում է շահույթի շրջանառությանը։ Box Office Mojo-ն գնվել է Internet Movie Database-ի կողմից և պատկանում է Amazon.com-ին։ Կայքը լայնորեն օգտագործվում է որպես կինոարդյունաբերության տվյալների աղբյուր։ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին կայքի URL-ն հղվել էր Amazon-ի IMDB.com կայքին[2], սակայն էջը հաջորդ օրը վերադարձավ նախկին տեսքին՝ առանց ոչ մի բացատրության[3]։

Բրենդոն Գրեյը ստեղծել է կայքը 1999 թվականին։ 2002 թվականին Գրեյը համագործակցել է Շոն Սոլսբերիի հետ և կայքի ընթերցողների թիվը հասել է մոտավորապես 2 միլիոնի[4]։ 2008 թվականի հուլիսին կայքը գնվել է Amazon.com-ի և դրա մասնաճյուղ Internet Movie Database-ի կողմից[5][6]։

2002-2011 թվականներին կայքը ուներ ֆորումներ, որը շատ հայտների երկրպագուների շրջանում։ Այդ ժամանակ կայքում կային տարբեր ֆիլմերի վիդեոխաղեր, վիկտորինաներ և տեստեր, սակայն դրանք անհայտ պատճառներով հետաձգվեցին։ Box Office Mojo ուներ ավելի քան 16,500 գրանցված օգտատերերով ֆորումներ։ 2011 թվականի նոյեմբերի 2-ին ֆորումները պաշտոնապես փակվեցին, ինչպես նաև օգտատերերի հաշիվները և նրանք հրավիրվեցին IMDb կայք, չնայած որ այնտեղ նույն պայմանները չկային[7][8]։

Box Office Mojo International

[խմբագրել | խմբագրել կոդը]

Box Office Mojo International-ը տեղեկացնում է Ավստրալիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Ֆիլիպինների, Նորվեգիայի, Ռուստաստանի և ԱՊՀ-ի, Հարավային Կորեայի, Թայվանի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի սպասվող ֆիլմերի թողարկման ծրագրերը[9]։

Վերահղում IMDb-ին, հոկտեմբեր, 2014

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Box Office Mojo-ի էջը վերահղվեց IMDb-ի կայքէջին[10][11], սակայն հետ փոխվեց հաջորդ օրը[12]։

Փակման մասին հարցերը ուղղված IMDb-ի և Amazon-ի ներկայացուցիչներին մնացին անպատասխան։ Ոչ Բրենդոն Գրեյը, ով ստեղծել էր կայքը, սակայն լքել էր այն, և ոչ էլ Ռեյ Սաբերսը՝ կայքի օպերատորը չարձագանքեցին[13]։ Ռեյ Սաբերսը իր Թվիթթերի[14] կայքում ասաց կայքի վերադարձի մասին, սակայն նաև ասաց, որ չի պատասխանելու փակման հետ կապված հարցերին[15]։ Սաբերսը յոթ ամիս անց լքեց կայքը[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://www.imdb.com/pressroom/
  2. ↑ McNary, Dave (2014 թ․ հոկտեմբերի 10). «Box Office Mojo Site Disappears Into IMDb». Variety. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. ↑ «Box Office Mojo Returns After Disappearing Friday». The Hollywood Reporter. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. ↑ "About Box Office Mojo". Box Office Mojo. Retrieved June 19, 2012.
  5. ↑ «Amazon's IMDb movie trivia site acquires rival Box Office Mojo». TechFlash. American City Business Journals. 2008 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. ↑ «IMDB links up with Box Office Mojo». Variety. 2008 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012-03-09-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. ↑ "Forums". Box Office Mojo. Retrieved June 19, 2012.
  8. ↑ Moviesboxoffice.in
  9. ↑ Boxofficemojo.com
  10. ↑ The Wrap
  11. ↑ The Hollywood Reporter
  12. ↑ «Box Office Mojo Returns After One-Day Absence». Variety. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. ↑ «With a Click, the Data Site Box Office Mojo Disappears». The New York Times. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. ↑ Twitter
  15. ↑ «Box Office Mojo is back online, and its editor isn't taking questions». Entertainment Weekly. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. ↑ Twitter

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]