AirPods Pro
| Ենթադաս | Apple earbuds, Apple AirPods | |
|---|---|---|
| Ստեղծում | 28 հոկտեմբերի 2019 | |
| Մշակող | Էփլ | |
| Արտադրող | Luxshare | |
| Նախագծող | Էփլ | |
| Լայնություն | 21,8 սանտիմետր | |
| Բարձրություն | 30,9 սանտիմետր | |
| Զանգված | 5,5 գրամ | |
| Խորություն | 24 սանտիմետր | |
| Պաշտոնական կայք | www.apple.com/airpods-pro | |
| Գին | 279 եվրո, 249 ԱՄՆ դոլար | |
| Կազմված է | Apple H1, լիթիում-իոնային մարտկոց, Լիցքավորման սարք, charging case, Apple Lightning (միակցիչ) | |
| Դաս | In-ear headphone, noise-cancelling headphones | |

AirPods Pro, Apple ընկերության կողմից արտադրված անլար Bluetooth ականջակալներ, որոնք առաջին անգամ ներկայացվել են 2019 թվականի հոկտեմբերի 30-ին[1][2]։ Բացի այս մոդելից, Apple-ը արտադրում է նաև AirPods հիմքային մակարդակի անլար ականջակալներ և AirPods Max բարձրակարգ մոդելը։ AirPods Pro-ն օգտագործում է H1 պրոցեսորը, որը կիրառվում է նաև երկրորդ սերնդի AirPods-ում, սակայն ներառում է ակտիվ աղմուկի խլացման համակարգ, թափանցիկության ռեժիմ, էկվալայզերի ավտոմատ կարգավորում, IPX4 ջրակայունություն, անլար լիցքավորման հնարավորությամբ լիցքավորման պատյան և փոխարինվող սիլիկոնային կցորդներ[3]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple-ը հայտարարեց AirPods Pro-ի մասին 2019 թվականի հոկտեմբերի 28-ին և թողարկեց դրանք երկու օր անց՝ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին[3]։ Դրանք ներառում են ստանդարտ AirPods-ին բնորոշ հնարավորությունները, ինչպիսիք են ֆոնային աղմուկը զտող միկրոֆոնը, ակսելերոմետրերը և օպտիկական սենսորները, որոնք կարող են հայտնաբերել ձողի սեղմումները և տեղադրումը ականջում, ինչպես նաև ավտոմատ դադարն այն դեպքում, երբ դրանք հանվում են ականջներից։ Սեղմումով կառավարումը փոխարինվել է սենսորային վահանակի երկար սեղմումով[4]։ Ականջակալները ունեն IPX4 ջրակայունության վարկանիշ[5]։ AirPods Pro-ն օգտագործում է H1 պրոցեսորը, որը առկա է նաև երկրորդ սերնդի AirPods-ում։ Նախորդ չիպի համեմատ՝ այն ապահովում է ձայնային հրամանների մշակման հնարավորություն։ Ականջակալներում առկա է ակտիվ աղմուկի խլացման համակարգ, որն աշխատում է արտաքին ձայնը որսացող միկրոֆոնների և հակադիր «աղմուկի» ազդանշան ստեղծող բարձրախոսների համադրությամբ։ Ակտիվ աղմուկի խլացումը հնարավոր է անջատել կամ փոխարինել «Թափանցիկության ռեժիմով», որը թույլ է տալիս օգտատերերին լսել շրջապատի ձայները։ Աղմուկի խլացման ռեժիմների փոփոխությունը կարող է կատարվել «Կառավարման կենտրոն»-ում կամ AirPods-ի սենսորային վահանակը երկար սեղմելով՝ օգտագործելով նոր «ուժի սենսորը»[6]։
H1 չիպը ներկառուցված է կորպուսի ներսում գտնվող եզակի համակարգի (SiP) մեջ, որը ներառում է նաև մի շարք այլ բաղադրիչներ, այդ թվում՝ աուդիոկոդեկ և ակսելերոմետրեր[7]։
- H1 չիպը ականջակալի կորպուսում
- SiP-ի վերևի տեսքը, որտեղ երևում է աուդիոկոդեկը պարունակող մասը։SiP-ի վերևի տեսքը, որտեղ երևում է աուդիոկոդեկը պարունակող մասը
- SiP-ի ներքևի տեսքը, որը ցուցադրում է H1 կորպուսը, երկու ակսելերոմետր, Bluetooth-ի անտենայի միակցիչը և մեծ հարթակը, որը միացնում է ճկուն լարը ականջակալի մյուս բոլոր բաղադրիչներին
Մարտկոցի ծառայության տևողությունը գնահատվում է հինգ ժամ, ինչպես երկրորդ սերնդի AirPods-ի դեպքում, սակայն աղմուկի նվազեցման կամ թափանցիկության ռեժիմները այն կրճատում են մինչև 4,5 ժամ՝ լրացուցիչ մշակման պատճառով[8]։ Լիցքավորման պատյանը ապահովում է նույն 24 ժամ ընդհանուր լսելու ժամանակը, ինչ ստանդարտ AirPods պատյանը։ Այն նաև աջակցում է Qi ստանդարտ անլար լիցքավորմանը[9]։ AirPods Pro-ն մատակարարվում է երեք չափի սիլիկոնային վարդակներով։ iOS-ում առկա է «Ear Tip Fit Test» կոչվող ծրագրային թեստ, որը ստուգում է AirPods-ի վարդակների համապատասխանությունը՝ որոշելու, թե որ չափն է ապահովում լավագույն փակվածությունն ու ակուստիկ հատկությունները ճիշտ տեղադրման համար[3]։ 2020 թվականի սկզբից Apple-ը սկսել է վաճառել AirPods Pro-ի վարդակներ իր կայքում[10]։ iOS 14 և iPadOS 14 համակարգերում Apple-ը ավելացրել է տարածական ձայնի ռեժիմ, որը նախատեսված է 5.1 շրջապատող ձայնի իմիտացիայի համար։ Աջակցվող հոցեսորով[11]։
Խնդիրներ ծրագրային ապահովման հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտատերերը դժգոհել են, որ 2019 թվականի դեկտեմբերին թողարկված 2C54 ֆերմվեյրի տարբերակը նվազեցրել է ակտիվ աղմուկի նվազեցման գործառույթի արդյունավետությունը։ 2C54 տարբերակի թողարկումից հետո օգտատերերը ենթադրել են, որ սկզբնական, ուժեղ աղմուկի նվազեցմամբ ֆերմվեյրը (որը լավ արձագանք էր ստացել լրատվամիջոցներում) կարող էր կրճատել արտադրանքի ծառայության տևողությունը, և Apple-ը ստիպված է եղել թուլացնել աղմուկի նվազեցման գործառույթը՝ սարքավորման աշխատանքի տևողությունը պահպանելու համար։
Համատեղելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]AirPods Pro-ի աջակցությունը ավելացվել է iOS 13.2, watchOS 6.1, tvOS 13.2 և macOS Catalina 10.15.1 տարբերակներում[8][6]։ Դրանք համատեղելի են Bluetooth աջակցող ցանկացած սարքի հետ, ներառյալ Windows և Android համակարգերով սարքերը, թեև որոշ գործառույթներ, օրինակ՝ սարքերի միջև ավտոմատ փոխարկումը, հասանելի են միայն Apple-ի այն սարքերում, որոնք օգտագործում են դրա iCloud ծառայությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Axon, Samuel (2019 թ․ հոկտեմբերի 28). «Apple announces AirPods Pro». Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Welch, Chris (2019 թ․ հոկտեմբերի 28). «Apple announces AirPods Pro with noise cancellation, coming October 30th». The Verge. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- 1 2 3 «AirPods Pro». Apple (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Cipriani, Jason. «The 9 new AirPods Pro tricks you need to master now». CNET (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «AirPods Pro - Technical Specifications». Apple (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- 1 2 Mihalcik, Carrie. «AirPods Pro are $249, might actually fit in your ears and available Oct. 30». CNET (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Dube, Belinda (2020 թ․ մարտի 11). «Advanced System in Package Technology in the Apple AirPods Pro» (PDF). System Plus Consulting (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- 1 2 Lee, Dami (2019 թ․ հոկտեմբերի 28). «Apple releases iOS 13.2 with support for AirPods Pro and iPhone 11 Deep Fusion». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Statt, Nick (2020 թ․ ապրիլի 15). «Apple now sells AirPods Pro tip replacements on its website». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Which Apple Devices and Video Services Support 'Spatial Audio' on AirPods Pro?». Lifehacker Australia (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Listen with spatial audio for AirPods Pro». Apple Support (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.