.site
| .site | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի դոմեն և ընդհանուր վերին մակարդակի դոմեն |
| Փյունիկոդ | site |
.site, համացանցի դոմենային անունների համակարգում գործածվող, ընդհանուր վերին մակարդակի դոմեն է: Դոմենը պաշտոնապես փոխանցվել է DotSite ինկորպորացիային 2015 թվականի մարտի 12-ին[1]: 2000 թվականին իր ներկայիս սեփականատիրոջից Afilias LLC ընկերությունը փորձեց դիմել դոմենի սեփականության հաստատման համար՝ .info-ի և .web-ի հետ միասին[2]:
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը].site դոմենը 2019 թվականի փետրվարին հասավ շուրջ մեկ միլիոն գրանցումների նշաձողին: Radix-ը պնդում է, որ այս գրանցված օգտատերերի մոտ 70%-ը եղել են էլեկտրոնային առևտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գործող փոքր և միջին բիզնեսների կողմից[3]:
.site դոմենն ունեցել է աննշան խնդիրներ՝ կապված սպամի և խարդախության նպատակով չարաշահումների հետ[4]:
Անվանման խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերին ICANN-ը հրապարակեց իր վերջնական եզրակացությունը և մեղմացման ծրագիրը՝ նոր gTLD ծրագրի առջև ծառացած անվանումների խնդրի հետ կապված: 2013 թվականի նոյեմբերի 18-ին ICANN-ը հայտարարեց այն անվանումների մասին, որոնք համապատասխանում էին լիազորման այլընտրանքային ուղու համար, որը թույլ կտար դիմորդներին շարունակել՝ առանց սպասելու հետագա մեղմացման հետազոտությունների և ծրագրերի հրապարակմանը: 25 անուններ, այդ թվում՝ .site-ը, չէին համապատասխանում այլընտրանքային ուղու համար և ստիպված կլինեն սպասել ավելի շատ ծրագրերի հրապարակմանը, նախքան լիազորման ուղղությամբ շարունակելը[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Delegation Record for .SITE». iana.org. Internet Assigned Numbers Authority. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Rodin, Rita. «Policy Deliverables». icann.org. ICANN. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «New TLD .SITE Passes One Million Registrations, Reports Radix». circleid.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Sanders, James (2019 թ․ հունիսի 18). «How fraudulent domain names are powering phishing attacks». techrepublic.com. Tech Republic. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Reports for Alternate Path to Delegation Published». ICANN New gTLDs. 2013-11-17. Վերցված է 2021-08-19-ին.