Jump to content

.post

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.post
պատկերանիշ
Տեսակհովանավորված վերին մակարդակի դոմեն
Ներդրվել է2012
ՕպերատորՀՓՄ
Նախատեսված էփոստային ծառայություն
Փյունիկոդpost
Կայքinfo.post

.post, վերին մակարդակի դոմեն (sTLD), որը հասանելի է բացառապես փոստային ոլորտի համար և ապահովված է DNSSEC անվտանգային համակարգով[1]։

Այս դոմենի նպատակը փոստային ծառայությունների ֆիզիկական, ֆինանսական և էլեկտրոնային բաղադրիչների համադրման միջոցով խթանելն է էլեկտրոնային փոստային (e-post), էլեկտրոնային ֆինանսական (e-finance), էլեկտրոնային առևտրի (e-commerce) և էլեկտրոնային կառավարման (e-government) ծառայությունների զարգացումը։

ICANN-ը դոմենը հաստատել է 2005 թվականի ապրիլի 8-ին՝ որպես հովանավորվող TLD՝ ներառելով այն 2004 թվականին գնահատված նոր դոմենային հայտերի երկրորդ խմբում։

2004 թվականին, Բեռնում տեղակայված Համաշխարհային փոստային միությունը (UPU) դարձավ ՄԱԿ-ի առաջին գործակալությունը, որը ICANN-ից ստացավ բարձր մակարդակի դոմեն։

2009 թվականին ICANN-ը և UPU-ն ստորագրեցին պատմական համաձայնագիր, որի շնորհիվ UPU-ն ստացավ .post դոմենի կառավարման լիազորություն։ Այս համաձայնագիրը ձեռք բերվեց բանակցությունների, ICANN-ի հանրային քննարկումների, ինչպես նաև UPU-ի կառավարման մարմինների և ICANN-ի տնօրենների խորհրդի հաստատմամբ[2]։

.post դոմենի լիազորության ստանձնմանց հետո, UPU-ն զբաղվում է դոմենի կառավարիչ նորմերի մշակմամբ, ներդրմամբ և վերահսկմամբ։ Այն նաև պատասխանատու է դոմենային անունների հատկացումն ապահովելու համար՝ փոստային ոլորտի այն շահառուներին, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին։

.post STLD-ն ներառվել է IANA-ի բարձր մակարդակի դոմենների ռեեստրում 2012 թվականի օգոստոսի 8-ին[3]։

.post դոմենը ստեղծվել է համաշխարհային փոստային համայնքի սպասարկման համար՝ թվային միջավայրում։ Դոմենի նպատակը եղել է պարզորոշել և առանձնացնել օրինական փոստային ծառայությունները՝ խուսափելու համար զեղծարարությունից՝ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ ձեռներեցների և շահագրգիռ այլ կողմերի համար։

2014 թվականի հոկտեմբերի դրությամբ, Համաշխարհային փոստային միության (UPU) 192 անդամ երկրներից 38-ը հանդիսանում էին Dot Post Group (DPG)-ի լիիրավ անդամներ՝ այս հարթակի զարգացման վերահսկողության նպատակով։ Դրանցից մի քանիսը արդեն գործարկել են իրենց .post դոմենով կայքերը[4]։

Այս կայքերից շատերն ապահովում են ավանդական փոստային ծառայությունների, օրինակ՝ տպագիր նամակների և փաթեթների առցանց պատվերի և առաքման հնարավորություններ։ Դրանցից մեկը նաև առաջարկում է Գրանցված էլեկտրոնային փոստային ծառայություն՝ Postal Registered Electronic Mail (PREM)[5]։

Նույնականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

.post դոմեն գրանցելու համար Համաշխարհային փոստային միությունը պահանջում է, որ կազմակերպությունները նախ ներկայացնեն համայնքային ID-ի հայտ։ Վերջիններս պետք է նախապես հաստատվեն որպես .post համայնքի անդամներ, այնուհետև միայն ստանան դոմեն գրանցելու իրավունք[6]։

Դոմենային անուն գրանցելուց առաջ, UPU-ն ստուգում է դիմողի իրավասությունը՝ ստանալու .post համայնքային ID։

Յուրաքանչյուր դիմորդ պարտավոր է ներկայացնել իրավական ապացույց՝ տվյալ անվան (string) նկատմամբ սեփականության վերաբերյալ, ինչպես նաև համապատասխանել .post դոմենի կառավարման քաղաքականության 3.3 կետում սահմանված տասնմեկ գրանցման խմբերից մեկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About .post». Universal Postal Union. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «ICANN Signs Two Historic Agreements with UN Agencies». Internet Corporation for Assigned Names and Numbers (Press release). 2009 թ․ դեկտեմբերի 11.
  3. «IANA — .post Domain Delegation Data». Iana.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  4. Walter Trezek (2013 թ․ նոյեմբեր). «Dot Post Group». communication-logistics.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «PReM». PosteItaliane.post. 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «.post Domain Management Policy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]