Jump to content

.kg

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.kg
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Ղրղզստան
Ներդրվել է1995
Փյունիկոդkg
Կայքdomain.kg

.kg, Ղրղզստանի վերին մակարդակի ազգային դոմենն է[1]։ Գործարկվել է 1995 թվականի հուլիսի 12-ին: Կառավարվում է AsiaInfo Telecommunication Enterprise ընկերության կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է մայրաքաղաք Բիշքեկում[2]: 2009 թվականին փորձեր ձեռնարկվեցին .kg-ի կառավարումը փոխանցելու պետական մարմնի, սակայն դրանք հաջողություն չունեցան[3]:

Դոմեյնային անունների գրանցումները կատարվում են և՛ երկրորդ, և՛ երրորդ մակարդակում: Երկրորդ մակարդակի դոմեյններից են՝

  • .org.kg ՝ ոչ առևտրային կազմակերպությունների համար,
  • .net.kg ՝ ինտերնետ մատակարարների համար,
  • .com.kg ՝ առևտրային ընկերությունների համար,
  • .edu.kg ՝ ակադեմիական հաստատությունների համար,
  • .gov.kg ՝ կառավարության համար
  • .mil.kg ՝ զինվորական մարմինների համար:

.kg դոմեյնը կարող է լինել երեքից մինչև 63 նիշ երկարությամբ և պետք է բաղկացած լինի միայն տառատեսակային նիշերից:

Ի տարբերություն վերին մակարդակի ազգային շատ այլ դոմեյնների՝ ccTLD-ների՝ .kg դոմեյն գրանցելու համար պարտադիր չէ ունենալ բնակության կամ գործարար հասցե այդ երկրում: Վարչական կոնտակտային անձը նույնպես պարտադիր չէ, որ գտնվի Ղրղզստանում, ուստի .kg-ն կարող է հեշտությամբ օգտագործվել նաև օտարերկրացիների կողմից[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «.kg Domain Delegation Data». www.iana.org. Վերցված է 2023-08-05-ին.
  2. ↑ «Delegation Record for .KG» (անգլերեն). Internet Assigned Numbers Authority. Վերցված է 2013-07-21-ին.
  3. ↑ Florian Hitzelberger (2009-03-18). «Neues von .tk, .vn und .kg». domain-recht. Վերցված է 2013-07-21-ին. «Die kirgisische Landesendung .kg steht vor tiefgreifenden Veränderungen: nach Presseberichten will das staatliche Patentamt die Verwaltung der Top Level Domain, die bisher in den Händen von dem privaten Unternehmen AsiaInfo Telecommunication Enterprise lag, übernehmen.»
  4. ↑ «Regulations for Services on domain registration in .KG zone». cctld.kg (անգլերեն). AsiaInfo. Վերցված է 2023-08-29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]