Jump to content

.ee

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.ee
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Էստոնիա
Ներդրվել է1992
Փյունիկոդee
Կայքeestiinternet.ee/eng

.ee, Էստոնիայի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է այդ երկրի ինտերնետային հիմնադրամի (EIS — Eesti Interneti SA) կողմից: 2023 թվականի օգոստոսի 11-ի տվյալներով .ee-ի գոտում գրանցված դոմեյնային անունների թվաքանակը կազմել է 160.059[1]:

Երկրորդ մակարդակի դոմեյնային անուն կարող են գրանցել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ մասնավոր այն անձինք, ովքեր Էստոնիայում մշտական բնակության թույլտվություն ունեն։ Իսկ այդ թույլտվությունը չունեցողները դոմեյնային անուն գրանցելիս պետք է ձեռք բերեն նույնականացման համարը վարչական այն անձի (Էստոնիայում ներկայացուցչի), ով ունի էստոնական կամ եվրոպական քաղաքացիություն:

Դոմեյնային անունների համար գանձվող տարեկան վարձավճարները տատանվում են 22,31-ից 92,03 եվրոյի միջև: 2010 թվականի հուլիսի 5-ից վճարովի է դարձել նաև երրորդ մակարդակի pri.ee դոմեյնի ներքո գրանցումը, որը նախատեսված էր մասնավոր անձանց համար: Սահմանված վարձավճարները ամենաբարձրն էին Եվրոպայում և առաջ բերեցին դժգոհություն ու բացասական զգալի արձագանք[2]:

Երկրորդ մակարդակի դոմեյնային անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • .com.ee – ընկերություններ (ներառված կազմակերպություններ)՝ ըստ առևտրային օրենսգրքում արձանագրված սահմանման
  • .pri.ee – անհատներ
  • .fie.ee – ինքնազբաղ անձինք (անհատ ձեռնարկատերեր)՝ ըստ առևտրային օրենսգրքում արձանագրված սահմանման
  • .med.ee – բժշկական/առողջապահական հաստատություններ
  • .edu.ee – կրթական հաստատություններ ու նախագծեր[3]
  • .lib.ee – գրադարաններ[4]
  • .org.ee – շահույթ չհետապնդող կազմակերպություններ ու նախագծեր[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Statistics». Estonian Internet Foundation. 2023-08-11. Վերցված է 2023-08-11-ին.
  2. ↑ «Infoturbe spetsialist: domeenireform on läbikukkunud» (էստոներեն). Eesti Päevaleht. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  3. ↑ edu.ee subdomains (in Estonian) EENet. Retrieved 11 December 2014.
  4. ↑ lib.ee subdomains (in Estonian) EENet. Retrieved 11 December 2014.
  5. ↑ org.ee subdomains (in Estonian) EENet. Retrieved 11 December 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.ee» հոդվածին։