.bd
| .bd | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1999 |
| Փյունիկոդ | bd |
| Կայք | bttb.gov.bd |
.bd, Բանգլադեշի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Կառավարվում է այդ երկրի փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: 2022 թվականի հոկտեմբերի 5-ի տվյալներով դրա տիրույթում գրանցված դոմեյնների թվաքանակը կազմել է 31.042[1]:
Գրանցումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցումներն արվում են երրորդ մակարդակում՝ երկրորդ մակարդակի մի քանի լեյբլների ներքո, որոնք գործում են առավել հին gTLD-ներին զուգահեռ։ Գրանցումը բաց է, բացառությամբ gov և mil ենթադոմենների, որոնք սահմանափակված են Բանգլադեշի կառավարության լիազորված կազմակերպություններով։
Չնայած առցանց գրանցումը հասանելի է, ներկայումս Բանգլադեշի հեռահաղորդակցության սահմանափակ ընկերությունը՝ Bangladesh Telecommunications Company Limited-ը` BTCL-ը, .bd դոմեյնի երկրորդ մակարդակի գրանցում թույլ է տալիս միայն Բանգլադեշի քաղաքացիների համար[2][3]։
Այն թույլ է տալիս կայքերի միայն այնպիսի կառուցվածքը, ինչպիսիք են՝ example.com.bd-ը, example2.com.bd-ը, example3.com.bd-ը; բայց ոչ այնպիսին, ինչպիսին են՝ example.bd-ը, example2.bd-ը, example3.bd-ը[4]։
Վերին մակարդակի դոմեյններ
[խմբագրել | խմբագրել կոդը].bd
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև .bd դոմեյնը մուտք է գործել 1999 թվականի մայիսի 20-ից, Բանգլադեշի հեռահաղորդակցության սահմանափակ ընկերությունը՝ Bangladesh Telecommunications Company Limited-ը (BTCL), ընդհանուր առմամբ միայն 2003 թվականից է սկսել գրանցումներ կատարել[1]:
.বাংলা
[խմբագրել | խմբագրել կոդը].বাংলা ("Բանգլա") դոմեյնը մուտք է գործել 2011 թվականին[5]: Բանգլադեշի հեռահաղորդակցության սահմանափակ ընկերությունը՝ Bangladesh Telecommunications Company Limited-ը (BTCL) վեբ կայքերի համար դոմենային անունների գրանցման գործընթացն սկսել է 2017 թվականի հունվարի 1-ից[6]:
Երկրորդ մակարդակի դոմեյններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դոմեյնային ընդարձակում | Բնագավառներ | Գրանցման որակավորում |
|---|---|---|
| .com.bd | Առևտրային | Առևտրային կազմակերպություններ և նպատակներ |
| .co.bd | Առևտրային և ընդհանուր նպատակներ | |
| .org.bd | Կազմակերպություն | Ոչ առևտրային կազմակերպություններ |
| .info.bd | Տեղեկատվություն | Անհատական կիրառումներ |
| .net.bd | Ցանց | Սահմանափակված է Բանգլադեշի ինտերնետային ծառայություն մատուցողի ենթակառուցվածքով: |
| .edu.bd | Կրթական հաստատություն | Սահմանափակված է Բանգլադեշի կրթական հաստատություններով, քոլեջներով և համալսարաններով: |
| .ac.bd | Սահմանափակված է Բանգլադեշի ակադեմիական հաստատություններով, դպրոցներով և մանկավարժական կենտրոններով: | |
| .mil.bd | Ռազմական | Միայն ռազմական ու զինվորական կազմակերպություններ |
| .gov.bd | Կառավարություն | Սահմանափակված է կառավարության կողմից: |
| .tv.bd | Հեռարձակում | Հեռարձակող կազմակերպություններ կամ անհատներ |
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայության հետ կապված խնդիրների և gTLD չլինելու պատճառով .bd և .বাংলা դոմեյններն ունեն 45.000-ից պակաս գրանցված դոմեյններ[7][8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Mithu, Ariful Islam (2021 թ․ հոկտեմբերի 13). «Why no one wants to use the domains .bd and .বাংলা». The Business Standard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «How to register .bd domain in Bangladesh - OGR Legal». Resource Portal | OGR Legal. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022-12-31-ին.
- ↑ «BTCL | Terms & Conditions and Privacy Policy». bdia.btcl.com.bd. Bangladesh Telecommunications Company Limited. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022-12-31-ին.
- ↑ «Welcome to BTCL Bangladesh Limited | Home». bdia.btcl.com.bd. Վերցված է 2022-12-31-ին.
- ↑ «IDN ccTLD Fast Track String Evaluation Completion». ICANN. 2014 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Ahamed, Shamin (2021 թ․ փետրվարի 5). «Four years after enthusiastic launch, 'dot Bangla' domain label draws little interest». bdnews24.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022-11-06-ին.
- ↑ «Why no one wants to use the domains .bd and .বাংলা». The Business Standard (անգլերեն). 2021-10-13. Վերցված է 2025-09-21-ին.
- ↑ «Why .bd domain still struggles after two decades». The Business Standard (անգլերեն). 2024-07-15. Վերցված է 2025-09-21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.bd» հոդվածին։ |