.am
| .am | |
|---|---|
.am դոմենային անվանման լոգոտիպ | |
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1994 օգոստոսի 26 |
| TLD տիպ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Կարգավիճակ | գործող |
| Գրանցող | AMNIC |
| Օպերատոր | Ինտերնետ հանրություն |
| Նախատեսված է | Հայաստանի հետ կապված օբյեկտներ |
| Կառուցվածք | Թույլատրվում է գրանցումը անմիջապես երկրորդ (վերին) մակարդակին |
| Փաստաթղթեր | AM TLD policy |
| Վեճերի լուծում | UDRP |
| Whois-սերվեր | whois.amnic.net |
| Փյունիկոդ | am |
| Կայք | ինտերնետ.հայ |
.am, Հայաստանի վերին մակարդակի դոմենն է։ .am տիրույթում դոմեն կարող է գրանցել ցանկացած անձ՝ անկախ իր քաղաքացիությունից։ Համացանցում մեր երկրի կոդ հանդիսացող դոմենի նվազագույն թույլատրելի երկարությունը 1 նշան է։ Աշխարհի ցանկացած մարդ կարող է գրանցել .am,. com.am, net.am, org.am դոմեն որոշակի վճարով։ Հայաստանի օրենքն արգելում է .am տիրույթի դոմենն օգտագործել սպամի, պոռնոգրաֆիայի կամ ահաբեկչական նպատակներով կայքերի համար[1]։ Հայտնի բրենդների անուններով դոմենների ստեղծումը չի արգելվում։
Կանոնակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը].am-ի ռեեստրը վարում է ISOC-AM[2]՝ «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը:
Կարգավորողի նշումներ․
- Աշխարհում ցանկացած մարդ վճարովի կարող է գրանցել .am, .com.am, .net.am, .org.am,
- Յուրաքանչյուր տիրույթի անուն ենթակա է վերանայման: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր վերանայումը տևում է մոտ 2 կամ 3 աշխատանքային օր,
- Հայաստանի օրենսդրությունն արգելում է իր դոմենային անուններն օգտագործել սպամի, պոռնոգրաֆիայի կամ ահաբեկչական կայքերի համար[1],
- AM-NIC-ը տեղափոխվել է IPv6 հասցեների համատեղելիության՝ համաշխարհային DNS-ին համապատասխան,
- Unicode-ի հետ համատեղելի անունները չեն տեղադրվի AM-NIC-ում, քանի դեռ IPv6-ի հետ կապված բոլոր խնդիրները չեն լուծվել:
Կիրառումը դոմենային հաքերում
[խմբագրել | խմբագրել կոդը].am ccTLD-ի դոմենները վայելում են ժողովրդականություն՝ AM ռադիոյի հետ կապի (նման է .fm և .tv ccTLD-ներին) և «am» վերջացող անգլերեն բառեր կազմելու ունակության շնորհիվ, օրինակ՝ Instagram լուսանկարների փոխանակման բջջային ծառայությունն օգտագործում է հայկական դոմենային անվանումը՝ Instagr.am: Stre.am ծառայությունը օգտագործում է TLD-ը՝ իր օպերատիվ «Stream» բանալի բառը ձևավորելու համար: Ամերիկացի երաժիշտ և պրոդյուսեր will.i.am-ն դոմենն օգտագործում է իր կայքի համար։ TLD-ների նման ոչ սովորական օգտագործումը դոմեն անուններում կոչվում են դոմենի հաքեր:
Դոմենի օգտագործման բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմենային անունը չի գրանցվի, եթե այն խտրականության պատճառ է հանդիսանում՝ կախված անձի սեռից կամ ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական առանձնահատկություններից, լեզվից, կրոնից, տարիքից կամ այլ անձնական կամ սոցիալական հանգամանքներից, կամ այլ կերպ խրախուսում է մարդկային արժանապատվության նվաստացման կոչերը, կամ բռնության կամ պատերազմի քարոզչություն է, կամ գործող օրենսդրությամբ քրեորեն պատժելի կամ արգելված գործողություններ է կատարում, կամ հայհոյանք է, կամ այլ կերպ հակասում է բարոյականության սկզբունքներին կամ անհամատեղելի է հանրային շահերի հետ։
Դոմենի անունը չի կարող օգտագործվել հետևյալ նպատակներով.
- պոռնոգրաֆիկ նյութերի տարածում
- Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության, ներքին կայունության, ազգային անվտանգության և (կամ) Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված նյութերի տարածումը,
- հանցագործություն կատարելու կոչեր պարունակող նյութերի տարածում,
- սպամի տարածում,
- այնպիսի ապրանքների կամ ծառայությունների վաճառք, որոնց շրջանառությունը կամ ազատ շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (բացառությամբ այն դեպքերի, երբ դոմենային անվան սեփականատերն ունի նման ապրանքներ վաճառելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն),
- ՀՀ օրենսդրությամբ արգելված նյութերի տարածում,
- մարդկանց թրաֆիքինգի իրականացում կամ դրա իրականացմանը որևէ կերպ աջակցություն[3]։
Վեճերի լուծման քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քաղաքականությանը վերաբերող ցանկացած վեճ (ներառյալ դոմենի անվան գրանցումը, երկարաձգումը, դոմենի տիրոջ կողմից նոր դոմենի կամավոր գրանցումը՝ դոմենի տիրոջը փոխելու համար, դոմենի գրանցման մերժումը, դոմենի գրանցման չեղարկումը (երկարաձգումը), գրանցամատյանը, գրանցողը, դոմենի տերերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, մեկնաբանությունը, խախտումը, այս քաղաքականության կետերի անվավերությունը և այլն) պետք է վերջնականապես լուծվեն Հայաստանի Հանրապետության Առևտրի պալատի արբիտրաժային մարմնի կողմից՝ համաձայն դրա կանոնակարգի[4]։
Երկրորդ վերին մակարդակի դոմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին ավելացվել է հայկական բարձր մակարդակի նոր դոմենային անուն՝ նախատեսված հայալեզու դոմենային անունների համար։ TLD-ն՝ .հայ («hy»), հայերենի էթնոսից։ Մեկնարկել է 2016 թվականին։
Գործընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- .am-ը ստեղծվել է 1994 օգոստոսի 26՝ INET-93 միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցությունից հետո։ Համաժողովում Հայաստանի պատվիրակն է եղել Իգոր Մկրտումյանը[5],
- Ազգային դոմենով գրանցված առաջին հասցեն yerphi.am-ն է, որը 1994 թվականին գրացել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը[5],
- .am-ով գրանցված հասցեների 60 %-ը Հայաստանից է, 19 %-ը՝ ԱՄՆ-ից, 6%-ը՝ Չինաստանից, 3%-ը՝ Ռուսաստանից[5],
- .am-ի կառավարման ցանցային տեղեկատվական կենտրոնը ստեղծել է 13-ամյա Էդգար Դանիելյանը[5],
- .am-ը կառավարող ICOS.am-ը նախաձեռնել և գործարկել է նաև հայատառ ․հայ դոմենը[5],
- .am-ում, ըստ միջազգային չափանիշների, կարելի է գրանցել մինչև 63 նիշով դոմեն՝ օգտագործելով միայն լատինատառ փոքրատառերը, 0-9 թվերը և գծիկը[5],
- .am-ում գրանցված ամենաերկար դոմենն ունի 40 նիշ, ամենակարճը՝ 1։ Ամենաերկարներից է՝ avstraliayievnorzelandiayhayoctem.am-ը, ամենակարճերից՝ r.am-ը[5],
- Ըստ 2024 թվականի տվյալների՝ .am-ում մեկ նիշով ազատ դոմեն չկա[5],
- .am-ով ամենաթանկ դոմենը վաճառվել է չինական շուկայում և արժեցել է ավելի քան 150.000 դոլար[5]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «AM Registration Guidelines, paragraph 1». Amnic.net. 2009 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «www.isoc.am». www.isoc.am. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Դոմենային անունների գրանցման քաղաքականությունը «.AM» և «.ՀԱՅ» դոմենային գոտիներում» (PDF). AM NIC. 23 հոկտեմբերի, 2017.
- ↑ list, Domain name. «.am Top-Level Domain Information - Domain name list - Top-Level Domain Information Database - TLD Details & Pricing». Domain name list (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-11-15-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 30 փաստ .am-ի մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական դոմեններ գրանցող ընկերություն
- .am whois տեղեկություն
- IANA .հայ whois տեղեկություն
- Ինտերնետ Հանրություն ՀԿ
- .AM ccTLD-ի պաշտոնական Ռեգիստրար