Ճակատը հսկող ձևանմուշ
Ճակատը հսկող ձևանմուշ | |
---|---|
Տեսակ | Կառուցվածքային |
Նշանակություն | Ապահովում է կենտրոնացված մուտք հարցումների մշակման համար |
Կիրառություն | Վեբ ծրագրեր |
Նկարագրությունը ԳօՖի "Design Patterns" գրքում | Ոչ |
Ճակատը հսկող ձևանմուշ (անգլ.՝ Front Controller pattern), կառուցվածքային նախագծման ձևանմուշ, որը մտնում է մի քանի ձևանմուշների կատալոգների մեջ։ Ձևանմուշը վերաբերվում է վեբ-ծրագրերին։ Այն ապահովում է կենտրոնացված մուտք հարցումների մշակման համար[1]։
Ընդհանուր հասկացողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Client - հայցող
- Instance - նմուշ
- Implementation - իրականացում
- Product - արգասիք
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ձևանմուշը հաճախ օգտագործում են վեբ ծրագրերում՝ պրոցեսներն իրականացնելու համար։ Որքան էլ տարօրինակ թվա, այն հեշտացնում է կապված էջերի միջև տեղաշարժերի վերահսկումը (օրինակ համացանցում մի քանի էջեր թերթելը), քան այնպես անել, որ յուրաքանչյուր էջը ինքը պատասխանի դիտարկման համար։
Ճակատը հսկող ձևանմուշը կարելի է ստեղծել որպես Java օբյեկտ կամ էլ որպես այլ սկրիպտ PHP, Python կամ Ruby սկրիպտային լեզուների նման, որն ամեն անգամ կանչվում է վեբ սեսիայի ժամանակ։ Այդ սկրիպտը (օրինակ index.php) կմշակի բոլոր խնդիրները, որոնք ընդհանուր են հանդիսանում ծրագրի կամ framework-ի համար, ինչպիսիք են օրինակ սեսիայի մշակումը, կեշավորում և մուտքի ֆիլտրացիան։
Այս ձևանմուշի ալտերնատիվը login.php և order.php ինդիվիդուալ սկրիպտների կանչն է, որոնք կբավարարեն հայցի պահանջներին։ Յուրաքանչյուր սկրիպտն ունի կոդի կամ օբյեկտի կրկնօրինակ, որն ընդհանուր է բոլոր պնդիրների համար։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր սկրիպտ պետք է ճկուն լինի, որպեսզի իրականացնի կոնկրետ խնդրի լուծումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alur et al., p. 166.
|